չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Գեներալ Սուլեյմանիի և Ալ-Մուհանդեսի նահատակության առաջին տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Իրաքի խորհրդարանում

Գեներալ Սուլեյմանիի և Ալ-Մուհանդեսի նահատակության առաջին տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Իրաքի խորհրդարանում

Իրաքի խորհրդարանում տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ նվիրված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և Ալ-Հաշդ Ալ-Շաբի կազմակերպության տեղակալ Ալ-Մուհանդեսի նահատակության առաջին տարելիցին:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, փոխանցում է parstoday.com-ը:

Միջոցառումը տեղի է ունեցել այսօր կեսօրին՝ Իրաքի խորհրդարանի շենքում, քաղաքական ու ռազմական ոլորտի պաշտոնատարների և պատասխանատու անձանց մասնակցությամբ:

«Այս նահատակները իրենց կյանքը զոհաբերեցին հանուն իրենց երկրի պաշտպանությանը: Դմադրության այս հրամանատարները դարձան հավերժ խորհրդանիշներ», - ասել է Իրաքի խորհրդարանում «Ալ-Սանադ ալ-Վաթանի» խմբակցության ղեկավար Ահմադ ալ-Ասադին:

Իրաքի խորհրդարանի պատգամավորը հավելել է.«Անմոռանալի է լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի եզակի դերն Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ տարիներ մղվող պայքարում և այս ուղղությամբ գործադրած նրա մեծ ջանքերը»:

Իրաքի խորհրդարանում «Ալ-Սանադ ալ-Վաթանի» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ դիմադրության նահատակ հրամանատարների արյունն ու նրանց զոհաբերությունները երբեք չեն մոռացվի:

 

  • Կիսվել: