հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԳԴՀ–ն որոշել է զանգվածաբար արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին. ՌԴ ԱԳՆ–ի հայտարարությունը

ԳԴՀ–ն որոշել է զանգվածաբար արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին. ՌԴ ԱԳՆ–ի հայտարարությունը

ԳԴՀ–ի իշխանությունները որոշում են կայացրել Գերմանիայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների հերթական զանգվածային արտաքսման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Ռուսական գերատեսչությունը դատապարտում է Բեռլինի այդ գործողությունները` նշելով, որ Գերմանիան ցուցադրաբար շարունակում է ոչնչացնել ռուս–գերմանական հարաբերությունները, այդ թվում` դիվանագիտական ոլորտում։
 
Հայտարարության մեջ նշվում է, որ գերմանական կողմը, չնայած իր բազմաթիվ հավաստիացումներին, թե չի ցանկանում հանրայնացնել այդ սյուժեն, խախտել է դրանք` իր մտադրության մասին հայտնելով ԶԼՄ–ների ներկայացուցիչներին, որոնց պարբերաբար օգտագործում է «վերահսկվող արտահոսքերի» և ապատեղեկատվական «լցոնումների» կազմակերպման համար։
 
Ի պատասխան Բեռլինի թշնամական գործողությունների ռուսական կողմը որոշել է հայելային կերպով Ռուսաստանից արտաքսել գերմանացի դիվանագետներին և էապես սահմանափակել ՌԴ–ում գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների քանակը։
Այդ մասին պաշտոնապես տեղեկացվել է Ռուսաստանում ԳԴՀ–ի դեսպան ֆոն Գայրը։

  • Կիսվել: