հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գազի մատակարարման պայմանագրերը նախատեսում են վճարումներ դոլարով կամ եվրոյով. Շոլցը՝ ՌԴ-ի որոշման մասին

Գազի մատակարարման պայմանագրերը նախատեսում են վճարումներ դոլարով կամ եվրոյով. Շոլցը՝ ՌԴ-ի որոշման մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Ռուսաստանի որոշմանը՝ բնական գազի մատակարարման վճարներն այսուհետ ռուբլով ստանալու վերաբերյալ: 

Նա նշել է, որ գազի մատակարարման պայմանագրերը նախատեսում են վճարումներ դոլարով կամ եվրոյով: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է դիտարկել Եվրոպա գազի մատակարարման վճարումները ռուբլով փոխանցելու հարցը:

 

  • Կիսվել: