շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գազի դիմաց ռուբլով վճարելու Պուտինի հրամանագիրը Եվրահանձնաժողովը պատժամիջոցների խախտում է ճանաչել

Գազի դիմաց ռուբլով վճարելու Պուտինի հրամանագիրը Եվրահանձնաժողովը պատժամիջոցների խախտում է ճանաչել

Եվրահանձնաժողովը անդամ երկրներին է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու հրամանագրի վերլուծությունը եւ նախազգուշացրել, որ դրա կատարումը կհամարվի հակառուսական պատժամիջոցների խախտում, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

Հանձնաժողովի նախնական իրավաբանական վերլուծության համաձայն՝ Պուտինի հրամանագիրը էապես փոխել է ընթացակարգը եւ նոր իրավավիճակ ստեղծել։

Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, նոր ընթացակարգը «լիակատար վերահսկողությունը հանձնում է Ռուսաստանի պետությանը»՝ այն իմաստով, թե «երբ կավարտվի գործարքը եւ ինչ պահի գնորդը կազատվի այդ պարտավորություններից»։

Դա նաեւ  Մոսկվային հնարավորություն կտա կարգավորել փոխարժեքն ըստ իր շահերի։

Բացի այդ, մեխանիզմը կխախտի ԵՄ-ի ընդունած սահմանափակիչ միջոցները՝ ի պատասխան Ուկրաինայում հատուկ գործողության։

Պուտինը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր «ոչ բարեկամական» երկրների հետ բնական գազի համար հաշվարկները ռուբլով կատարելու մասին։ Հրամանագրի համաձայն՝ ռուսական գազի գնորդները պետք է ռուբլով հաշիվներ բացեն ՌԴ բանկերում՝ ապրիլի 1-ից մատակարարումների դիմաց վճարելու համար։

ԵՄ երկրների ղեկավարները քանիցս հայտարարել են, որ դեմ են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուն։

  • Կիսվել: