կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գազայում զոհված լրագրողների թիվը հասել է 49-ի. Tasnim

Գազայում զոհված լրագրողների թիվը հասել է 49-ի. Tasnim

Գազայի հատվածում ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհվել են զանգվածային լրատվամիջոցների 49 աշխատակիցներ, որոնք լուսաբանել են  տարածաշրջանի իրադրությունը։

Այդ մասին հաղորդել է Իրանի Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով` դա կազմում է այս հատվածում աշխատող լրագրողների ընդհանուր թվի 4 տոկոսը։

Ավելի վաղ Պաղեստինցի լրագրողների արհմիությունն իր անհանգստություն է հայտնել Գազայի հատվածում տասնյակ լրագրողների ճակատագրի պատճառով, որոնց հետ կապը կորել է։ Կազմակերպությունում նշել են, որ վախենում են իսրայելական զինվորականների կողմից նրանց նկատմամբ հաշվեհարդարից և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպությունների խնդրել են միջամտել և ապահովել նրանց պաշտպանությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ «չորս շաբաթվա ընթացքում պաղեստինյան անկլավում ավելի շատ լրագրողներ են սպանվել, քան ցանկացած այլ հակամարտությունում առնվազն վերջին երեք տասնամյակների ընթացքում։

  • Կիսվել: