շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գազայում սովից մահացած 227 մարդուց 103-ը երեխաներ են

Գազայում սովից մահացած 227 մարդուց 103-ը երեխաներ են

Գազայի հատվածում պարենային ճգնաժամի պատճառով թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, նրանցից 103-ը երեխաներ են: Այս մասին այսօր հայտնել է պաղեստինյան կիսաանկլավի Առողջապահության նախարարությունը։

Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամում սովի և թերսնման հետևանքով մահվան հինգ դեպք է գրանցել, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Գազայի իշխանությունների տվյալներով՝ 2025 թվականի սկզբից ի վեր Գազայում սովից մահացել է 173 մարդ, 2024 թվականին՝ 50, իսկ նախորդ տարի՝ ևս չորս մարդ։

 

 

  • Կիսվել: