Գազայում պոլիոմելիտի դեմ 559 հազար երեխա է պատվաստվել
Մի քանի օր տևած պատվաստման քարոզարշավի ընթացքում մոտ 559 հազար երեխա պատվաստվել է պոլիոմիելիտի դեմ։ Այս մասին հայտնում է Պաղեստինի տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակը։
«Քարոզարշավի ընթացքում Գազայի հատվածում պատվաստվել է 559 հազար երեխա»,- ասվում է հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի հյուսիսում պատվաստվել է մոտ 6,4 հազար երեխա։
Երեխաների պոլիոմիելիտի պատվաստման արշավը Գազայի հատվածում սկսվել է սեպտեմբերի 1-ին, որը համակարգում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը: