հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազայում պահվող պատանդների հաստատված թիվը հասել է 224-ի

Գազայում պահվող պատանդների հաստատված թիվը հասել է 224-ի

Գազայի հատվածում պահվող պատանդների թիվը, համաձայն վերջին ճշտված տվյալների, կազմում է մոտ 224։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Առավոտյան ճեպազրույցում նա հայտարարել է, որ «224 առեւանգվածների ընտանիքները ծանուցում են ստացել» այն մասին, որ իրենց հարազատները պահվում են պաղեստինյան անկլավում։ Ավելի վաղ իսրայելական բանակը տեղեկացրել էր 222 պատանդի մասին։

  • Կիսվել: