Գազայում Իսրայելի ԶՈւ-ի գործողությունների հետևանքով ավելի քան 40,9 հազար մարդ է սպանվել
Գազայում Իսրայելի կողմից շրջափակված Պաղեստինյան անկլավում ռազմական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 40,9 հազար մարդ է սպանվել, հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերից հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 40 939 մարդ, վիրավորվել՝ 94 616-ը։
Անկլավի ԱՆ-ից նաև հավելել են, որ միայն երկու օրվա ընթացքում Իսրայելի բանակի կողմից ռմբակոծությունների և գնդակոծությունների ժամանակ սպանվել է 61, վիրավորվել՝ 162 պաղեստինցի: