Գազայում իսրայելական հրետակոծության հետևանքով վեց պաղեստինցի է զոհվել․ Al Jazeera
Իսրայելի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ալ-Մավասի շրջանին, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիս քաղաքի մոտ։ Ինչպես հայտնել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը, հրթիռակոծության տակ են հայտնվել այն վրանները, որոնցում բնակվում էին տեղահանված պաղեստինցիներ, ովքեր զրկվել էին տներից կամ փախել էին անկլավի այլ շրջաններից շարունակվող մարտերի պատճառով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ։ Վիրավորների թիվը ճշտվում է։


