կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գազայում հայտարարել են տարհանման ժամանակ պաղեստինցիների վրա իսրայելական բանակի հարձակման մասին

Գազայում հայտարարել են տարհանման ժամանակ պաղեստինցիների վրա իսրայելական բանակի հարձակման մասին

Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը, որը կապված է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են Գազայի շարասյան վրա, որը փորձում էր Իսրայելի պահանջով շարժվել դեպի անկլավի հարավային մաս, հրետակոծության հետևանքով զոհվել է 70 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օկուպանտների (Իսրայելի – խմբ.) կողմից իրականացված նոր կոտորածը՝ բնակիչների երեք շարասյան նկատմամբ, որոնք օկուպանտ բանակի պահանջով փորձում էին հասնել Գազայի հարավային հատված»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ գնդակոծության հետևանքով զոհվել է 70 մարդ՝ հիմնականում երեխաներ ու կանայք, ավելի քան 200 մարդ վիրավորվել է։

  • Կիսվել: