Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. Արաղչի
Հաշվի առնելով Գազայի ճգնաժամի տարածման վտանգը` Իրանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո, գրում է parstoday.ir-ը:
«Տարածաշրջանում պատերազմի տարածման լուրջ վտանգ կա։ Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի», - ասել է նա։
Արաղչիի խոսքով՝ իսրայելական ռեժիմն իր կատարած ռազմական հանցագործություններում սահմաններ չի ճանաչում:
Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը հանդես է գալիս Գազայի հատվածում և Լիբանանում անհապաղ հրադադար հաստատելու օգտին: