Գազայում բացարձակ աղետ է. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Գազայում «մարդասիրական ճգնաժամ» է սկսվել, որը «բացարձակ աղետ է»։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, տեղեկացնում է Sky News-ը։
«Ոչ ոք չի ուզում սա տեսնել, և կարծում եմ, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները վրդովված են իրենց էկրաններին տեսածից։ Ահա թե ինչու մենք պետք է հասնենք հրադադարի»,-նշել է նա:


