երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գազայի վրա նոր հարձակումները բարոյական մեծ խայտառակություն են ամերիկյան կառավարության համար. Իրանի ԱԳՆ խոսնակ

Գազայի վրա նոր հարձակումները բարոյական մեծ խայտառակություն են ամերիկյան կառավարության համար. Իրանի ԱԳՆ խոսնակ

Ի պատասխան Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից վերսկսվող հարձակումների համար ԱՄՆ-ի կանաչ լույսին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը գրել է. «Սա մեծ խայտառակություն է ԱՄՆ-ի կառավարության համար և աշխարհին ցույց տվեց Ամերիկյան մարդու իրավունքների իրական երեսը», գրում է parstoday.ir-ը:

Ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի կրկնվող հարձակումներին և ավելի քան 200 պաղեստինցիների զոհերի, Նասեր Քանանի Չաֆին «X» վիրտուալ տարածքում իր անձնական էջում գրել է. «Մոտ 200 զոհ և 600 վիրավոր։ Սա է Սիոնիստական ​​ռեժիմի կողմից 7-օրյա հրադադարը դադարեցնելուց հետո Գազայի վրա այդ ռեժիմի 24 ժամյա բարբարոսական ռազմական հարձակումների հետևանքը․ հարձակումներ, որոնք մեկնարկեցին ԱՄՆ-ի կանաչ լույսի ներքո, որպեսզի 48 օրվա ընթացքում ավելի քան 16,000 պաղեստինցիների կոտորածին ու սարսափելի ոճրագործությանը ավելացվի պատերազմական հանցագործությունների, մանկասպանության և ցեղասպանության դեպքերի ևս մեկ երկար ցուցակ:

  • Կիսվել: