երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գազայի տարածքից Իսրայելի վրա հրթիռներ են արձակվել

Գազայի տարածքից Իսրայելի վրա հրթիռներ են արձակվել

Երեկ երեկոյան Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները երկու հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ:

«Օդային տագնապի գործարկման մասին հաղորդագրությունից հետո տեղեկացնում ենք, որ Իսրայելի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել Գազայի հատվածից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ինչպես հաղորդում է իսրայելական պետական Kan ռադիոն՝ հրթիռներից մեկը պայթել է անմարդաբնակ տարածքում, տուժածների և վնասների մասին չի հաղորդվել:
 
Նշվում է, որ նախորդ դեպքերում Գազայի հատվածի պաղեստինյան արմատականները հունիսի 15-ին, մայիսի 6-ին և մարտի 27-ին էին մեկական հրթիռ արձակել իսրայելական տարածքների ուղղությամբ: Դրան ի պատասխան իսրայելական բանակը հարվածներ էր հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին:
 
Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 23-ին և 24-ին Իսրայելի ուղղությամբ Գազայից ավելի քան 80 հրթիռ էր արձակվել: Դրան հետևել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները Սիրիայում Դամասկոսից հարավ գտնվող «Իսլամական ջիհադ» խմբավորման ռազմական օբյեկտներին, ինչպես նաև Գազայի հատվածում գտնվող արմատականների տասնյակ թիրախներին:
 
Բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ օդային տագնապի ազդանաշանը աշխատել էր Իսրայելի հարավում գտնվող Գազայի հատվածին սահմանակից տարածքներում:

  • Կիսվել: