ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազայի մղձավանջը մարդկության ճգնաժամն է. Գուտերեշ

Գազայի մղձավանջը մարդկության ճգնաժամն է. Գուտերեշ

Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»: Այս մասին Մերձավոր Արևելքի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները դարձել են ՑԱԽԱԼ-ի ցամաքային գործողությունների և օդային հարվածների զոհ:

Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը խաղաղ բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան և շարունակում է հրթիռակոծել Իսրայելը․

«Գազայի մղձավանջն ավելին է, քան հումանիտար ճգնաժամը։ Սա մարդկության ճգնաժամն է։Մերձավորարևելյան հակամարտության ոչ մի կողմ միջազգային մարդասիրական իրավունքից վեր չէ»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

  • Կիսվել: