Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել Է 2,6 հազարը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել Է 2,6 հազարը: Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել Է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, վիրավորվել է 9 600 մարդ:
«2 670 սպանված եւ 9 600 վիրավոր Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ագրեսիայի հետեւանքով»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Telegram-ալիքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: