ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 7000-ը. նրանցից  2913-ը երեխաներ են

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 7000-ը. նրանցից 2913-ը երեխաներ են

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վիրավորների թիվը հասել է 18 հազարի, հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է Al-Arabiya-ն:

Նշվում է, որ զոհվածների թվում է 2,913 երեխա և 1,709 կին:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ն անակնկալ հարձակում է գործել Իսրայելի տարածքի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: Իսրայելի իշխանությունները պատասխանել են՝ պատերազմ հայտարարելով ՀԱՄԱՍ-ին և սկսել են Գազայի հատվածի լայնածավալ գնդակոծությունը։ Իսրայելը հայտնել է ավելի քան 1,4 հազար զոհի մասին։ Առաջիկայում իսրայելցի զինվորականները մտադիր են անցնել ռազմական գործողությունների նոր փուլ՝ լայնամասշտաբ ցամաքային գործողություն սկսելով Գազայի հատվածում։

  • Կիսվել: