շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազայի հատվածում սպանվել է Al Jazeera-ի լրագրողի ընտանիքը (լուսանկար)

Գազայի հատվածում սպանվել է Al Jazeera-ի լրագրողի ընտանիքը (լուսանկար)

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ իր  թղթակցի ընտանիքը զոհվել է Գազայի հատվածի կենտրոնում իսրայելական ավիահարվածի հետևանքով։

Հաղորդվում է, որ նրանք (կինը և երկու երեխաները՝ խմբ․) , Իսրայելի իշխանությունների հանձնարարականի համաձայն, լքել են հատվածի հյուսիսը։

Իսրայելական բանակը դեռ չի մեկնաբանել լրագրողի ընտանիքի մահվան մասին լուրերը։

Նշվում է, որ լրագրողն իր ընտանիքի մահվան մասին իմացել է ուղիղ եթերում աշխատելու ժամանակ։ Հեռուստաընկերության տվյալներով՝ նրանք սպանվել են Գազայի հատվածում փախստականների Նուսեյրաթ ճամբարի վրա հարձակման ժամանակ։

  • Կիսվել: