Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 169-ի
Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 169 մարդ, այդ թվում՝ 93 երեխա։ Այս մասին հայտնել են անկլավի Առողջապահության նախարարությունից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովի և թերսնման պատճառով յոթ նոր մահվան դեպք: Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 169-ի, որոնցից 93-ն անչափահասներ են։
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում հակամարտության սրման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 60,430-ի, վիրավորվել է ավելի քան 148,000 մարդ:


