կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Գազայի հատվածում մեկ օրում սովից մահացել է 15 մարդ

Գազայի հատվածում մեկ օրում սովից մահացել է 15 մարդ

Գազայի հատվածում վերջին մեկ օրում սովից մահացել է 15 մարդ, հայտնում է Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունը։

«Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից մահանալու 15 դեպք, մահացածներից 4–ը երեխաներ են»,-նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Գազայի հատվածի շարունակվող շրջափակման ֆոնին թերսնուցումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 101-ի, որոնցից 80-ը երեխաներ են։

  • Կիսվել: