Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակն անտանելի է. Հիպեր
Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերն այսօր ճեպազրույցի ժամանակ ընդգծել է մարդասիրական օգնության հասանելիության հրատապությունը դեպի Գազայի հատված. նրա խոսքով՝ այնտեղ իրավիճակն «անտանելի է»։
Պաշտոնյան ողջունել է ԵՄ-ի և Իսրայելի միջև արձանագրված առաջընթացը Գազայում մարդասիրական հասանելիության և պայմանների բարելավման հարցում՝ այն որակելով որպես դրական զարգացում:
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ դեռևս առկա են լուրջ մարտահրավերներ։ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման մասին հրապարակումների վերաբերյալ Հիպերը նշել է, որ ԵՄ-ն վերահաստատել է իր հստակ դիրքորոշումը՝ դեմ արտահայտվելով ցանկացած տարածքային կամ ժողովրդագրական փոփոխության:


