ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազայի հատվածում ջրամատակարարումը մասամբ վերականգնվել է

Գազայի հատվածում ջրամատակարարումը մասամբ վերականգնվել է

Իսրայելը վերսկսել է ջրի մատակարարումը հարավային Գազայի հատված: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա CNN-ին ասել  է, որ Իսրայելի իշխանություններն իրեն հայտնել են, որ Գազայի հարավում ջրամատակարարումը վերականգնվել է:

Սալիվանն ասել է, որ իսրայելցի պաշտոնյաները տեղեկացրել են ընդհանուր իրավիճակի զարգացման մասին, հաղորդում է The Jerusalem Post-ը։

Թել Ավիվը դադարեցրել էր Գազայի հատված ջրի մատակարարումը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմը սկսվելուց հետո։

  • Կիսվել: