ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գազայի հատվածում հակամարտության սրումից ի վեր զոհվել է ավելի քան 2300 երեխա, կան վիրավորներ․ UNICEF

Գազայի հատվածում հակամարտության սրումից ի վեր զոհվել է ավելի քան 2300 երեխա, կան վիրավորներ․ UNICEF

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 2360 երեխա, ևս 5364-ը վիրավորվել են, ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունը հավելել է, որ Գազայի հատվածում օրական ավելի քան 400 երեխա է զոհվում կամ վիրավորվում: Հորդանան գետի արևմտյան ափին հոկտեմբերի 7-ից հետո 28 երեխա է զոհվել, ևս առնվազն 160 երեխա վիրավորվել է:

Նշենք՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը, հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից: Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, ՑԱԽԱԼ-ի տվյլաներով, ավելի քան 1,4 հազար մարդ է զոհվել։

  • Կիսվել: