հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազայի հատվածում բռնկված հումանիտար աղետը խորը մտահոգություն է առաջացնում. Պուտին

Գազայի հատվածում բռնկված հումանիտար աղետը խորը մտահոգություն է առաջացնում. Պուտին

Հազարավոր մարդկանց մահը, խաղաղ բնակչության զանգվածային արտաքսումը և Գազայի հատվածում բռնկված հումանիտար աղետը խորը մտահոգություն են առաջացնում: Այս մասին BRICS-ի՝ պաղեստինաիսրայելական կարգավորման հարցով արտահերթ գագաթնաժողովում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ նա նաև սարսափելի է համարել մեծ թվով երեխաների մահվան դեպքերը:

Բացի այդ՝ Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը տապալելու համար:

  • Կիսվել: