հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազայի հատվածում ավելի քան 2 միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի. ՄԱԿ

Գազայի հատվածում ավելի քան 2 միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի. ՄԱԿ

Գազայի հատվածում առնվազն 2,2 միլիոն մարդ պարենային հրատապ օգնության կարիք ունի: ԱՍյս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագիր» կազմակերպությունը:

«Գոյություն ունեցող սննդի համակարգերը վերանում են: Կարիքավորներին օգնելու համար ՊՀԾ-ին և մեր գործընկերներին անհրաժեշտ են ավելի լավ հասանելիություն և ռեսուրսներ, ինչպիսիք են վառելիքը, գազը և կապը»,-ասված է գրառման մեջ:

ՊՀԾ-ի գնահատումներով՝ պարենային և դրամական օգնություն է տրամադրվել ավելի քան 700 հազար պաղեստինցիների Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին։

Ավելի վաղ կազմակերպությունն ուշադրություն էր հրավիրել այն բանի վրա, որ հակամարտության սկզբից ի վեր Գազա է մտնում անհրաժեշտ պարենի ընդամենը տասը տոկոսը:

  • Կիսվել: