Գազայի հատվածում 2023-ից ի վեր սովից մահացել է 201 մարդ
Գազայի հատվածում սննդի մատակարարման ճգնաժամի ֆոնին 2023 թվականի հոկտեմբերից ի վեր թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 201-ի, այդ թվում՝ 98 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի Առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից մահվան 4 դեպք, այդ թվում՝ երկու երեխա։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 201-ի»,-ասված է հաղորդագրության մեջ:


