երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գազայի հատվածի կառավարումը պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին. Բորել

Գազայի հատվածի կառավարումը պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին. Բորել

Գազայի հատվածի կառավարումն իսրայելական ռազմական գործողության ավարտից հետո պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարողանա վերահսկել Գազայի հատվածը։ Այսպիսով՝ ո՞վ կարող է ստանձնել այդ գործառույթը: Ես կարծում եմ, որ միայն Պաղեստինի իշխանությունը»:

Հավելենք, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ կլինի վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը միայն այն պայմանով, որ սկսվի Պաղեստին պետության ստեղծման գործընթացը:

  • Կիսվել: