ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազայի հատվածի հիվանդանոցները ընդամենը 2 օր կարող են գործունեությունը շարունակել

Գազայի հատվածի հիվանդանոցները ընդամենը 2 օր կարող են գործունեությունը շարունակել

Գազայի հատվածի հիվանդանոցները, որոնք Իսրայելի շրջափակման պատճառով մնացել են առանց էլեկտրականության, կկարողանան իրենց գործունեությունը պահպանել միայն երկու օր:

Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։  

«Գազայի բոլոր հիվանդանոցներում պահուստային գեներատորների վառելիքը կբավականացնի ընդամենը 48 ժամ աշխատելու համար։  Գեներատորների աշխատանքի դադարեցումն անմիջապես վտանգի տակ կդնի հազարավոր հիվանդների կյանքերը»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Կազմակերպությունը նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Գազայում արդեն 4 օր շարունակ էլեկտրականություն չկա, ինչը փլուզման եզրին է դնում այնպիսի կենսական ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը և ջրամատակարարումը:

  • Կիսվել: