հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազայի հարավում իսրայելական ռմբակոծության հետևանքով 26 պաղեստինցի է զոհվել, հիմնականում՝ երեխաներ

Գազայի հարավում իսրայելական ռմբակոծության հետևանքով 26 պաղեստինցի է զոհվել, հիմնականում՝ երեխաներ

Շաբաթ օրը վաղ առավոտյան Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի իսրայելական ռմբակոծության հետևանքով մոտ 26 պաղեստինցի է զոհվել, հիմնականում՝ երեխաներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաղեստինյան WAFA լրատվական գործակալությանը։

Շաբաթվա սկզբին հաղորդվեց, որ իսրայելցի զինվորականները թռուցիկներ են նետել Խան Յունիս շրջանում՝ քաղաքային ագլոմերացիայի բնակիչներին կոչ անելով լքել իրենց տները և գնալ ապաստարաններ:

Հոկտեմբերին Խան Յունիսի բնակչությունը 400,000 բնակչից դարձել է ավելի քան մեկ միլիոն, քանի որ հարյուր հազարավոր մարդիկ փախել են Գազայի հյուսիսից դեպի հարավ, գրում է BBC-ն:

  • Կիսվել: