երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գազայի ամենամեծ հիվանդանոցում արգելափակված պաղեստինցիները մահացածների համար եղբայրական գերեզման են փորում. Գազայի ԱՆ խոսնակ

Գազայի ամենամեծ հիվանդանոցում արգելափակված պաղեստինցիները մահացածների համար եղբայրական գերեզման են փորում. Գազայի ԱՆ խոսնակ

Գազայի ամենամեծ հիվանդանոցում արգելափակված պաղեստինցիները եղբայրական գերեզման են փորում՝ թաղելու իսրայելական կրակից զոհված հիվանդներին, նրանք նշում են, որ նորածիններին տարհանելու ծրագիր չի մշակվել, չնայած Իսրայելն առաջարկում է շարժական ինկուբատորներ ուղարկել, տեղեկացնում է Reuters-ը:

Ինչպես հաղորդվում է՝ Իսրայելական զորքերը շրջափակել են Գազա քաղաքի ՛՛Ալ-Շիֆա՛՛ հիվանդանոցը, որը, նրանց կարծիքով, գտնվում է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների ստորգետնյա շտաբի տեղում:

ՀԱՄԱՍ-ն իր հերթին հերքում է զինյալների ներկայությունը։ Միաժամանակ, ըստ նրանց, հիվանդանոցի տարածքում են գտնվում 650 հիվանդներ և 5-7 հազար այլ տեղահանված քաղաքացիներ՝ դիպուկահարների և անօդաչու սարքերի մշտական ​​կրակի տակ։

Ըստ հիվանդանոցի տվյալների՝ վերջին օրերին մահացել է 40 հիվանդ, այդ թվում՝ երեք վաղաժամ ծնված երեխա, որոնց ինկուբատորները վնասվել են։

Գազայի Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Քիդրան հեռախոսով կապվել է հիվանդանոցային համալիրի հետ և ասել, որ մոտ 100 դիակներ ներսում քայքայվում են, և դրանք հնարավոր չէ դուրս հանել:

՛՛Մենք նախատեսում ենք այսօր նրանց թաղել Ալ-Շիֆա բժշկական համալիրի տարածքում գտնվող զանգվածային գերեզմանում: Դա շատ վտանգավոր կլինի, քանի որ մենք չունենք ծածկ կամ պաշտպանություն ԿԽՄԿ-ից, բայց այլ ելք չունենք, քանի որ նահատակների դիակները սկսել են քայքայվել՛՛,-ասել է նա Reuters-ին։ 

Նախարարի խոսնակը նաև հայտնել է, որ նորածնային բաժանմունքից մնացել է 36 երեխա, երեքը՝ մահացել են։ Ինկուբատորները սնուցող գեներատորների համար վառելիքի բացակայության դեպքում երեխաներին տաքացնում են՝ ինչպես կարող են՝ ութին մեկտեղանոց մահճակալի վրա դնելով:

  • Կիսվել: