Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը դադարեցրել է գործունեությունը
Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցն այլևս չի գործում վառելիքի պակասի և էլեկտրաէներգիայի անջատման պատճառով:
«Կարմիր մահիկը հայտնում է, որ Ալ-Քուդս հիվանդանոցն այլևս չի գործում: Ծառայությունների դադարեցումը պայմանավորված է վառելիքի սպառման և էլեկտրաէներգիայի անջատմամբ: Կարմիր մահիկը միջազգային հանրությանը և Ժնևի չորրորդ կոնվենցիան ստորագրողներին պատասխանատու է համարում առողջապահական համակարգի ամբողջական փլուզման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ծանր պայմանների համար»,-ասվում է հաղորդագրությունում: