Գալուզինն ու Մուսատաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան օրակարգի արդիական հարցեր
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ:
Ռուսաստանի արտաքին գաղաքական գերատեսչության տվյալով՝ քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ կենտրոնանալով 2026 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա, այդ թվում՝ մշակութային լիարժեք երկխոսության վերսկսման և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ։
Հաստատվել է առաջիկա շփումների ժամանակացույցը: Ընդգծվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտման կարևորությունը։
Ռուսական կողմի տվյալով՝ զրույցն անցել է կառուցողական մթնոլորտում։



