G7-ի առաջնորդների հաջորդ հանդիպումը կկայանա Ապուլիայում
G7-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա հունիսի 13-15-ը Իտալիայի Ապուլիա մարզում։ Այդ մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
«Յոթնյակում Իտալիայի նախագահության ժամանակ կենտրոնական թեմաները կլինեն Աֆրիկան և միգրացիոն հարցը։ Հաջորդ տարվա ընթացքում տարբեր նախարարությունների հովանու ներքո միջոցառումներ կանցկացվեն, սակայն գլխավոր իրադարձությունը՝ առաջնորդների գագաթնաժողովը, տեղի կունենա հունիսի 13-15-ը Ապուլիայում»,- հայտարարել է նա։
Իր հերթին Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին, Ուկրաինայի վերականգնումից բացի, Իտալիայի նախագահության կենտրոնական թեմաներ է անվանել կլիմայի փոփոխության խնդիրը և այնպիսի առանցքային խնդիրների լուծման որոնումը, ինչպիսիք են միգրացիան ու պարենային անվտանգությունը։