չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
G20-ի եւ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներին Պուտինի մասնակցությունը պետք Է կրկին քննության առնվի. Պեսկով

G20-ի եւ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներին Պուտինի մասնակցությունը պետք Է կրկին քննության առնվի. Պեսկով

G20-ի եւ ԱԽՏՀ-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը պետք Է կրկին քննության առնվի:

Այդ մասին հայտարարել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Մարտի 23-ին լրագրողների հետ շփվելու ընթացքում Պեսկովին հարցրեցին, թե այս տարի նախագահը պլանավորում Է արդյոք որեւԷ գագաթնաժողովի մասնակցել, օրինակ՝ G20-ի գագաթնաժողովին կամ ԱԽՏՀ-ի պլանավորվող անմիջակա գագաթնաժողովին: «Առայժմ վաղ Է այդ մասին խոսել: Անշուշտ, համաշխարհային գործերի վիճակը փոխվել Է դրամատիկորեն եւ արմատականորեն:
 
Ուստի, իհարկե, այդ ամենը պետք Է վերստին քննության առնվի»,-ասել Է Պեսկովը: Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն ասել Է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ ուսումնասիրում Է «մեծ քսանյակից» ՌԴ-ի բացառման հարցը: Ինչ վերաբերում Է G20-ի հարցին, ապա ես պարզապես կասեմ հետեւյալը. մենք կարծում ենք, որ Ռուսաստանը այլեւս չի կարող, ինչպես սովորաբար, գործեր վարել միջազգային ինստիտուտներում եւ միջազգային հանրակցությունում»,-ասել Է պաշտոնյան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: