երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ

G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ

G20-ի երկրները փոխհամաձայնության են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ՝ հիմք ընդունելով երկու պետությունների ստեղծման սկզբունքը։ Այս մասին G20-ի ղեկավարների առցանց գագաթնաժողովի փակման խոսքում հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Իսրայելի և Պաղեստինի խնդիրը պահանջում է. մշտական ​​լուծում՝ երկու պետություն ստեղծելով»,- ասել է Մոդին։

Նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ G20-ում շատ հարցերի շուրջ կա կոնսենսուս:

Մասնավորապես, ըստ Հնդկաստանի վարչապետի, բոլորը խստորեն դատապարտում են ահաբեկչությունն ու բռնությունը, ինչպես նաև անընդունելի են համարում դրանց պատճառով անմեղ մարդկանց, հատկապես՝ երեխաների ու կանանց մահը։

Նա նշել է, որդիվանագիտությունն ու երկխոսությունը աշխարհաքաղաքական լարվածության կարգավորման միակ ուղին են՝ հավելելով, որ G20-ը պատրաստ է այդ հարցում ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը։

 

  • Կիսվել: