ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիայում Ռուսաստանից նավթի բռնարգելքի սահմանումը մի քանի օրվա հարց Է

Ֆրանսիայում Ռուսաստանից նավթի բռնարգելքի սահմանումը մի քանի օրվա հարց Է

Եվրամիության կողմից ռուսաստանյան նավթի բռնարգելքի սահմանումը տեղի կունենա մի քանի օրում: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարությանն առընթեր Եվրոպայի գործերով պետքարտուղար Կլեման Բոնը՝ հանդես գալով LCI հեռուստաալիքի եթերում: «Դա մի քանի օրվա հարց Է: Մեզ անհրաժեշտ Է արագ գործել»,-կարծիք Է հայտնել Բոնը:

Նա այդպես Է պատասխանել այն հարցին, թե արդյոք ռուսական նավթի բռնարգելքի սահմանումը մի քանի ժամվա կամ օրվա հարց Է: «Բայց այսօր այդ հարցը շատ ավելի բարդ Է, քանի որ բազմաթիվ երկրներ կախված են ռուսական նավթից: Դա զգայուն հարց Է ոչ միայն Հունգարիայի, այլեւ, կարծում եմ, Սլովակիայի եւ Բուլղարիայի համար: Նրանք մյուսներից ավելի շատ են կախված ռուսաստանյան նավթից»,-ասել Է դիվանագետը: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Էր, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ենթադրում Է փուլային հրաժարում ռուսական նավթի ներմուծումից:
 

Դրա հետ մեկտեղ առանձին երկրներ իրենց համար բացառություններ են պահանջել: Այսպես, Հունգարիային եւ Սլովակիային ժամկետի երկարաձգում կտրամադրեն մինչեւ 2023 թվականի վերջը նավթի ներմուծումից հրաժարվելու համար, արտոնությունների են նաեւ հավակնում Չեխիան եւ Բուլղարիան: Պատժամիջոցների հաստատման համար պահանջվում Է միության բոլոր անդամների միաձայն քվեարկությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: