ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիայում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ֆրանսիայում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:

Այս մասին հայտնում է RFI լրատվականը՝ հավելելով, որ 577 պատգամավորից կազմված օրենսդիր մարմինը որոշելու է երկրի առաջիկա 5 տարիների քաղաքականությունն ու նախագահ Էմանուել Մակրոնի խոստացած բարեփոխումներն իրականացնելու կարողությունը:
 
Ընտրացուցակներում ընդգրկված մարդկանց թիվը ավելի քան 48,7 միլիոն է: Ընտրատեղամասերի զգալի մասն աշխատելու է ժամը 8-ից 18-ը, իսկ մեծ քաղաքներում մինչեւ երեկոյան 20-ը:
Անցած գումարման խորհրդարանում Մակրոնն ու իր աջակիցներն ունեին 350 պատգամավոր: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, այս անգամ նախագահին հարում «Միասին» դաշինքը բաձարձակ մեծամասնություն չստանալու վտանգի առջեւ է կանգնած:
 
Հիմնական ընդդիմադիր ուժը «Նոր էկոլոգիական եւ սոցիալական ժողովրդական միությունն» է, որի ղեկավարը նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Ժան-Լյուկ Մելանշոնն է:
 
Ընտրությունների այս փուլում կա 1148 թեկնածու, այդ թվում`655 տղամարդ եւ 493 կին:

  • Կիսվել: