շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ֆրանսիայում հայտարարել են, որ Փարիզը կարեւոր նշանակություն է տալիս Պուտինի հետ երկխոսությանը

Ֆրանսիայում հայտարարել են, որ Փարիզը կարեւոր նշանակություն է տալիս Պուտինի հետ երկխոսությանը

Ֆրանսիան կարեւոր նշանակություն Է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության պահապնմանն Ուկրաինայի իրադրության շուրջ: Ապրիլի 5-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը RFE ռադիոկայանի եթերում:

Նա դրականորեն Է պատասխանել այն հարցին, թե Մակրոնը մտադիր Է արդյոք շարունակել հեռախոսազրույցները Պուտինի հետ: «Քննարկումները նախագահ Պուտինի հետ շատ կարեւոր են»,- ասել Է նա: «Էմանուել Մակրոնը պահպանում Է այդ բանակցային ուղին այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով»,- նշել Է Բոնը:
 
Պետքարտուղարի խոսքով՝ «այդ քննարկումներն ուղղված չեն Ուկրաինայի դեմ, դրանք վարվում են հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»: «Անհրաժեշտ Է օգտագործել յուրքանչյուր շանս»,- կարծում Է նա: Միաժամանակ, ինչպես նշել Է Բոնը, Ռուսաստանի նկատմամբ Ֆրանսիան «հետեւում Է պատժամիջոցների քաղաքականությանը՝ ցուցադրելով դիրքորոշման հասատատակամությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: