երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ֆրանսիայում երկարաձգվել է Դուրովի կալանքը. AFP

Ֆրանսիայում երկարաձգվել է Դուրովի կալանքը. AFP

Ֆրանսիայում երկարաձգվել է Տելեգրամի հիմնադիր պավել Դուրովի կալանքը։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

Նշվում է, որ կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատի նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի։

Ֆրանսիայի իշխանությունները Դուրովի գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։ Տելեգրամը՝ անդրադառնալով նրա ձերբակալմանը նշել է, որ ընկերության գործադիր տնօրենը թաքցնելու ոչինչ չունի, որ նա հաճախ է շրջում Եվրոպայով, իսկ Տելեգրամը համապատասխանում է ԵՄ օրենքներին, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքին։

  • Կիսվել: