կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայում ձերբակալվել է ռուս միլիարդատեր Ալեքսեյ Կուզմիչևը

Ֆրանսիայում ձերբակալվել է ռուս միլիարդատեր Ալեքսեյ Կուզմիչևը

Ֆրանսիայում կալանավորվել է ռուս միլիարդատեր Ալեքսեյ Կուզմիչևը։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը։

Հրատարակությունը, վկայակոչելով Ազգային ֆինանսական դատախազությանը, գրում է խուզարկությունների մասին, որոնք տեղի են ունեցել կասկածյալի տանը՝ Փարիզի յոթերորդ թաղամասում և Սեն-Տրոպեում գտնվող նրա վիլլայում։

Թերթը Կուզմիչևին անվանում է «Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը» և նշում, որ նա գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Նա ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում՝ Ֆրանսիայի տարածքում գտնվելու ժամանակ։

Դատախազության տվյալներով՝ Կուզմիչևի նկատմամբ հետաքննությունը վերաբերում է հարկային խարդախության կասկածներին, ինչպես նաև այլ իրավախախտումների, «ներառյալ պատժամիջոցների խախտումները»։

Անցյալ տարվա մարտի 15-ից Կուզմիչևը գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ։

Alfa Group-ի համահիմնադիր և նախկին համասեփականատեր Ալեքսեյ Կուզմիչևը ձերբակալվել է Ֆրանսիայում՝ փողերի լվացման և պատժամիջոցների օրենսդրության խախտման գործի շրջանակներում։ Խուզարկությունների ընթացքում իրավապահները հայտնաբերել են «փողերի տուփեր»։ Կուզմիչևը ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է 2022 թվականի մարտի 15-ին։ Այդ ժամանակ նա արդեն ապրում էր Ֆրանսիայում։ Այնուհետև օլիգարխի դեմ պատժամիջոցներ սահմանեցին աշխարհի մի շարք այլ երկրներ։ ԱՄՆ-ը նրան սև ցուցակում է ներառել 2023 թվականի օգոստոսի 16-ին։

  • Կիսվել: