չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ֆրանսիայում դանակահարության հետևանքով ուսուցիչ է սպանվել․ չեն բացառում ահաբեկչության վարկածը

Ֆրանսիայում դանակահարության հետևանքով ուսուցիչ է սպանվել․ չեն բացառում ահաբեկչության վարկածը

Ֆրանսիայում ազգությամբ չեչեն մի տղամարդ սպանել է մի ուսուցչի և ծանր վիրավորել երկու չափահասների։ Դատախազները հետաքննություն են անցկացնում՝ դիտարկելով ահաբեկչության վարկածը, տեղեկացնում է France 24-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Արաս քաղաքում, որն ունի հրեական և մուսուլմանական մեծ համայնքներ։

20 տարեկան չարագործը, որի անունը չի նշվում, Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Չեչենական Հանրապետությունից է և Ֆրանսիայի իշխանություններին հայտնի էր որպես ՛՛հնարավոր անվտանգության սպառնալիք՛՛։

Վիրավորվել են ևս մեկ ուսուցիչ, որի վիճակը համեմատաբար թեթև է, և դպրոցի անվտանգության աշխատակիցը, որը մի քանի անգամ դանակահարվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Աշակերտների շրջանում տուժածներ չկան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից հայտնել են, որ նա մեկնում է Արաս։

Ներքին գործերի նախարարն էլ իր հերթին հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ Նրա 17-ամյա եղբորը ևս բերման են ենթարկել մեկ այլ դպրոցի մերձակայքից։

  • Կիսվել: