երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է վերջ դնել Թուրքիայի եվրաանդամակցության փորձերին

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է վերջ դնել Թուրքիայի եվրաանդամակցության փորձերին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը հունական Ekathimerini. պարբերականի հետ զրույցում խոստացել է ընտրվելու դեպքում վերջ դնել Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու փորձերին, գրում է ermenihaber.am-ը:

«Ինձ ամենից շատը անհանգստացնում է թուրքական կառավարության շանտաժը: Ես դեմ եմ լինելու Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, որի գործընթացն առկախված է»,-ասել է Պեկրեսը:

Ավելի վաղ թուրքական մամուլին անհանգստացրել էին Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էրիկ Զեմուրի այցը Հայաստան, ով հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերոդում:

 

  • Կիսվել: