երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ երկիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում իր տեղը երբեք չի զիջի Եվրամիությանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ երկիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում իր տեղը երբեք չի զիջի Եվրամիությանը

Ֆրանսիան մտադիր չԷ Եվրամիությանը զիջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի՝ իր կարգավիճակը:

Հոկտեմբերի 8-ն այդ մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից պետական քարտուղար Կլեման Բոնը:
 
«Ֆրանսիան մտադիր չԷ զիջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր տեղը. դա նրա ինքնիշխանության մի մասն Է,- ասել Է նա:- Եվ այդ իրավիճակը շահավետ Է Եվրոպային»:
 
Դիվանագետն այդ կերպ Է պատասխանել հեռուստաալիքի հաղորդավարի հարցին՝ հօգուտ Եվրամիության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր մշատական անդամությունից հրաժարվելու՝ Ֆրանսիայի պատրաստակամության մասին պնդումների առիթով: Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն Է՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ մեկտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: