Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի մեկնաբանել Դուրովի ձերբակալությունը՝ «դատական համակարգի անկախության սկզբունքներին համապատասխան»
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի մեկնաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը՝ ելնելով «դատական համակարգի անկախության նկատմամբ հարգանքից», հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն
ԱԳՆ-ից, մասնավորապես, ասել են. «Ֆրանսիայում դատական համակարգի անկախության սկզբունքներին համապատասխան՝ Ֆրանսիայի կառավարությունը չի կարող մեկնաբանել պարոն Դուրովի հետ կապված իրավիճակը»։
Ավելի ավղ հայտնել էինք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։
Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։
Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող Դուրովը եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։