շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ինքնապաշտպանության նպատակով օգտագործել ֆրանսիական հեռահար հրթիռները

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ինքնապաշտպանության նպատակով օգտագործել ֆրանսիական հեռահար հրթիռները

Ուկրաինան կարող է ինքնապաշտպանության նպատակով օգտագործել ֆրանսիական հեռահար հրթիռները՝ Ռուսաստանի տարածքում թիրախները խոցելու համար: Այս մասին BBC-ին տվաած հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:

«Ուկրաինային աջակցության հարցում կարմիր գծեր չկան»,-նշել է նա:

Պատասխանելով հարցին՝ արդյոք դա կարո՞ղ է նշանակել, որ Ֆրանսիան զորքեր կուղարկի Ուկրաինա, դիվանագետը նշել է՝ Փարիզը «որևէ տարբերակ չի բացառում»:

«Կաջակցենք Ուկրաինային որքան անհրաժեշտ է։ Ինչո՞ւ: Որովհետև Եվրոպայի անվտանգությունն էլ վտանգված է»,- մանրամասնել է պաշտոնյան:

Ժան-Նոել Բարոն նաև տեղեկացրել է, որ գործընկերներն աշխատում են Կիևը ՆԱՏՕ-ին մոտեցնելու ուղղությամբ:

 

  • Կիսվել: