հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆրանսիան սկսել է Սուդանից իր քաղաքացիների տարհանումը

Ֆրանսիան սկսել է Սուդանից իր քաղաքացիների տարհանումը

Ֆրանսիայի իշխանությունները սկսել են Սուդանից իրենց քաղաքացիների և դեսպանատան աշխատակիցների տարհանումը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով արտաքին գործերի նախարարությանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել էր, որ ամերիկացի դիվանագետները և նրանց ընտանիքները շաբաթ օրը տարհանվել են Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող ԱՄՆ դեսպանատնից։ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման հարցերով տեղակալ Ջոն Բասսի խոսքով՝ դեսպանատնից տարհանվել է մինչև 100 մարդ։

«Ֆրանսիան սկսել է Սուդանից քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնակազմի «հրատապ տարհանումը»»,- հայտնում է գործակալությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։

Սուդանի հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են փոխանակում ռազմական հաջողությունների և օբյեկտների վերահսկման մասին՝ լայնածավալ տեղեկատվական պատերազմ վարելով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։

  • Կիսվել: