երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ֆրանսիան կոչ է անում անհապաղ հումանիտար զինադադար հաստատել Գազայում

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ հումանիտար զինադադար հաստատել Գազայում

Փարիզն անհրաժեշտ է համարում Գազայի հատվածում որքան հնարավոր է շուտ մարդասիրական զինադադար հաստատել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ Դոհայում Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Անհապաղ հումանիտար զինադադարը խիստ անհրաժեշտ է», – մեջբերում է նրա խոսքերը Agence France-Presse-ը:

Ինչպես նշում է Reuters-ը, Կոլոննան հավելել է, որ «չափազանց շատ խաղաղ բնակիչներ են զոհվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով»։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունն ու զինադադար հաստատել։

 

  • Կիսվել: