Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան դատապարտում են Իրանի հարվածները Մերձավոր Արևելքի երկրներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իրանի իշխանություններին դադարեցնել միջուկային ծրագիրը և վերսկսել բանակցությունները:
Առաջնորդն ընդգծել են, որ իրենք չեն մասնակցում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցվող հարվածներին, սակայն «գործընկերների հետ սերտ կապի մեջ են»։
«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Իրանի հարձակումները տարածաշրջանի երկրների վրա։ Իրանը պետք է ձեռնպահ մնա չտարբերակված ռազմական հարվածներից»,-ասված է հայտարարությունում։
Նշենք, որ ավելի վաղ Մակրոնը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան, ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ։ Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։


