երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆրանսիան առաջին անգամ խոսել է Կորսիկայի ինքնավարության մասին

Ֆրանսիան առաջին անգամ խոսել է Կորսիկայի ինքնավարության մասին

Ֆրանսիան պատրաստ է դիտարկել Կորսիկայի «ինքնավարության որոշ ձև»,- ասել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կղզի կատարելիք այցից առաջ, որտեղ նախկինում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ տեղի բանտարկված անջատողական առաջնորդի վրա հարձակումից հետո։

Այս մասին այսօր` մարտի 16-ին հաղորդում է Radio France Internationale (RFI)-ն։ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է մասնակցել «ինստիտուցիոնալ հարցերի վերաբերյալ աննախադեպ քննարկման», - ասել է Դարմանինը կորսիկական Corse Matin թերթին ՝ հավելելով, որ ինքն անձամբ «պատրաստ է նույնիսկ ինքնավարության գնալ» Կորսիկայի համար: «Սակայն ոչ մի քննարկում չի կարող անցկացվել, եթե կղզում բռնությունները շարունակվեն»,- ասել է Ֆրանսիայի ներքին գործերի վարչության ղեկավարը։

Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ոստիկաններ, վիրավորվել են Հինգերորդ Հանրապետության Միջերկրածովյան տարածաշրջանում երկու շաբաթ ընթացող բողոքի ցույցերի ժամանակ, որոնք ուղեկցվում էին բռնությամբ։ Բողոքի ալիքը բարձրացել էր այն բանից հետո, երբ բանտարկյալներից մեկը հարձակվել էր ցմահ դատապարտված կորսիկացի անջատողական Իվան Կոլոննայի վրա, ինչի հետևանքով վերջինս կոմայի մեջ է ընկել: Մանրամասները, թե ինչպես կլինի ինքնավարությունը, դեռևս պետք է որոշվեն, մատնանշեց Դարմանինը, այդպիսով դառնալով կառավարության առաջին պաշտոնյան, որը բարձրացրեց Կորսիկայի ինքնավարության հարցը, ինչը տեւական ժամանակ պնդում էին կորսիկացի ազգայնականները, նշում է RFI-ն:

  • Կիսվել: